Եկամտային հարկի վերադարձի մասին օրենք: Ի՞նչն է փոփոխվում։

Վերջերս ԱԺ-ում քննարկվեց Հայաստանի հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը ակնհայտ խուճապ և աղմուկ առաջացրեց հանրության շրջանում։Խոսքը հիփոթեքային վարկավորման՝ եկամտային հարկի վերադարձի օրենքի մասին է։

Հիպոթեքային վարկավորման թեմայի շուրջ բռնկված բազում քննարկումներն ու հարցերը կարելի է ամփոփել 2 կետով`

  1. Նախագծով հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2027 թ.-ից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ից՝ մյուս մարզերում, բացառությամբ՝ սահմանամերձ բնակավայրերի:
  2. 2025 թվականի հունվարի 1-ից հետո կնքված հիպոտեկային պայմանագրերի գծով վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափը փոփոխվում է։ Օրենսդրությամբ այժմ սահմանված է 1.5 մլն դրամի չափով, նախագծով առաջարկվում է նվազեցնել՝ սահմանելով 750 հազար դրամի չափով:

Կարևոր է իմանալ, որ այս փոփոխությունը կիրառելի է միմիայն 01/01/2025թ․-ից հետո հիպոտեկային վարկավորմամբ ձեռք բերվող  բնակարանների մասով։ 

Իսկ այն քաղաքացիները ովքեր արդեն իսկ գնել են կամ մինչև այս տարվա ավարտը կգնեն բնակարան հիպոտեկային վարկավորմամբ, հնարավորություն ունեն օգտվել եկամտային հարկի վերադարձի օրենքից՝ մինչև հիփոթեքային վարկի ավարտը նույն պայմաններով: 

Այն դեպքերում, երբ շինարարության թույլտվությունը տրամադրվել է 01/01/2022թ․-ից հետո, Երևան քաղաքում, եկամտային հարկի վերադարձի արտոնությամբ բնակարան ձեռք բերել հնարավոր կլինի մինչև  2025 թվականի հունվարի 1-ը:

ML Mining-ը առաջարկում է մի շարք հրաշալի նախագծեր մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ոչ միայն մայրաքաղաքում, որտեղ բնակարան ձեռք բերելու դեպքում կգործի եկամտային հարկի վերադարձի օրենքը։ Շտապե՛ք ձեռք բերել ձեր երազանքների բնակարանը և օգտվել եկամտային հարկի վերադարձի արտոնությունից։

🔗 Այգիներ Պրեմիում
🔗 Ավան Թաուերս
🔗 Նոր տուն
🔗 Նոր Երևան թաղամաս
🔗 Դալմա Հիլզ
🔗 Գրիբոյեդով Պրեմիում
🔗 Արտաշատ բնակելի համալիր
🔗 Ադոնց Պրեմիում
🔗 Ադոնց համալիր
🔗 Մերգելյան Ռեզիդենս
🔗 Աբովյան Սիթի Հաուս
🔗 Ճառագայթ համալիր
🔗 Քանաքեռ համալիր
🔗 Քանաքեռ 2 համալիր
🔗 Արաբկիր 27 համալիր

ML | Editor

ML Mining member since February 2024
Հա
Կապ

Մենք գնահատում ենք Ձեր արձագանքը

Փակել
  • Հեռ։ +374200004
  • Էլ.փոստ contact@mlmining.am